Իսրայելում 1 օրվա ընթացքում բժիշկները հաստատել են կորոնավիրուսով վարակման 550 դեպք, այդպիսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 7589։ Այդ մասին, ինչպես հայտնում է «Գազետան», տեղեկացնում են երկրի առողջապահության նախարարությունից։
Հաղորդվում է 427 առողջացած մարդու և 42 մահվան ելքով դեպքերի մասին։ Ծանր վիճակում է 115 հիվանդ, որոնցից 98-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։