Կարևոր իրադարձություններ

Մոսկվայից ՀՀ վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինի. Ալեն Սիմոնյան

04 Ապրիլ, 2020 13:35
Մոսկվայից ՀՀ վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինի. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնել է, որ ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց:

Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին