Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    487,5

  • EUR

    525
    539

  • RUB

    6,67
    7,02

Կարևոր իրադարձություններ

Իսպանական փոքրիկ քաղաքը կարողացել է զերծ մնալ կորոնավիրուսի տարածումից. Korrespondent

04 Ապրիլ, 2020 12:02
Իսպանական փոքրիկ քաղաքը կարողացել է զերծ մնալ կորոնավիրուսի տարածումից. Korrespondent

Իսպանիայում կա փոքրիկ մի քաղաք, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել, թեպետ այս երկիրը վարակի տարածման ցուցանիշով երրորդ տեղում է: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Սաարե-դե-լա-Սիերեն, որի բնակչությունը չի գերազանցում 1500-ը, ընդ որում՝ մեկ քառորդը թոշակառուներ են, կարողացել է իրեն ամբողջովին ապահովագրել կորոնավիրուսի ներթափանցումից։

Պատճառն այս բնակավայրի յուրօրինակ աշխարհագրական դիրքն է: Դեռ միջին դարերում այն չէին կարողանում նվաճել՝ շնորհիվ ամուր պատերի և բարձունքի, որտեղ այն տեղակայված է: Նախորդ ամսվա կեսերին քաղաքապետը հրահանգել էր մեկուսացնել այս քաղաքը՝ արգելափակելով քաղաք տանող հինգ ճանապարհներից չորսը: Հինգերորդ կետում ոստիկաններ են տեղակայված: Այս ճանապարհով քաղաք են բերում կենսական անհրաժեշտության մթերքներ:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին