Կարևոր իրադարձություններ

Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. վարորդի վիճակը ծանր է

04 Ապրիլ, 2020 10:45
Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. վարորդի վիճակը ծանր է

Ապրիլի 3-ին, ժամը 20:40-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Գ., ծնված 1967 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվել հարակից ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին