Կարևոր իրադարձություններ

Աշխարհում ավելի քան 228 հազար մարդ ապաքինվել է նոր կորոնավիրուսից. Worldometers

04 Ապրիլ, 2020 08:58
Աշխարհում ավելի քան 228 հազար մարդ ապաքինվել է նոր կորոնավիրուսից. Worldometers

Worldometers կայքի տվյալներով՝ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 1 միլիոն 99 հազար է կազմում, մահերի թիվը՝ ավելի քան 59 հազար, իսկ ահա ավելի քան 228 հազար մարդ ապաքինվել է:

Նշենք, որ այս պահի դրությամբ Covid-19-ով ամենաշատ վարակակիր ունեցող պետություններն են՝ ԱՄՆ (ավելի քան 277 հազար), Իտալիան (ավելի քան 119 հազար), Իսպանիան (ավելի քան 119 հազար), Գերմանիան (ավելի քան 91 հազար), Չինաստանը (ավելի քան 81 հազար), Ֆրանսիան (ավելի քան 64 հազար):

Հայաստանում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը 736 է: Ունենք 43 բուժված քաղաքացի, մահվան 7 դեպք: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին