Կարևոր իրադարձություններ

Վանաձորում ևս ունենք կորոնավիուսով հաստատված վարակակիրներ․ Վանաձորի քաղաքապետ

03 Ապրիլ, 2020 23:45
Հեղինակ՝ Մամիկոն Ասլանյան
Վանաձորում ևս ունենք կորոնավիուսով հաստատված վարակակիրներ․ Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ(նախկինում մեկուսացված անձանցից):

Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:

Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է  և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին