Կարևոր իրադարձություններ

Այս պահին Օրթոպեդիայի ինստիտուտում ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

03 Ապրիլ, 2020 22:16
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Այս պահին Օրթոպեդիայի ինստիտուտում ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այս պահին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կա մոտ 200 պացիենտ, 12–ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։  Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ երթերի միջոցով ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը ներկայացրեց 42 սպասասենյակ ունեցող մոդուլը։ 

«Սա իր օրինակի մեջ, կարծես թե, առաջին փորձերից է, որը կարծում եմ, լավ ստացվեց: Այստեղ ամեն ինչը զրոյից է կառուցվել»,- նշեց Թորոսյանը, հավելելով, որ իհարկե ցավալի է, որ ստիպված են հիվանդանոցների տարածքում նոր մոդուլներ կառուցել։

«Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում»,- եզրափակեց նախարարը, նշելով, որ հիմա ուղևորվում է Օրթոպեդիայի ինստիտուտ, ծանոթանալու այնտեղ գտնվող հիվանդների առողջական վիճակին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին