Կարևոր իրադարձություններ

Երևանից Սոչի մեկնող հարյուրավոր քաղաքացիներ Զվարթնոց օդանավակայանում են, նրանք չեն կարողանում մեկնել Սոչի (տեսանյութ)

03 Ապրիլ, 2020 21:34
Հեղինակ՝ Էրիկ Շահբազյան
Երևանից Սոչի մեկնող հարյուրավոր քաղաքացիներ Զվարթնոց օդանավակայանում են, նրանք չեն կարողանում մեկնել Սոչի (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Էրիկ Շահբազյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են Զվարթնոց օդանավակայանում և չեն կարողանում մեկնել Սոչի:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։50-ին նախատեսված  «Ուրալյան ավիաուղիներ»-ի՝ Երևան-Սոչի չվերթը չի կայացել։

Այդ մասին, ավելի վաղ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել․

«Կա մեծ հավանականություն, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով կայանալիք U6 2762 չվերթը չի կայանա։ Տվյալ չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով»,- ասված էր հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին