Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է․ նրանցից 1-ն առողջացել է և դուրս գրվել․ Անդրեյ Ղուկասյան

03 Ապրիլ, 2020 20:28
Հեղինակ՝ Անդրեյ Ղուկասյան
Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է․ նրանցից 1-ն առողջացել է և դուրս գրվել․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8_ն է: Նրանցից 1_ն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում:

Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են:

Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել:

Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին