Կարևոր իրադարձություններ

«Դոմոդեդովո»-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասին դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում․ ԱԳՆ

03 Ապրիլ, 2020 19:39
«Դոմոդեդովո»-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասին դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։

Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին