Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսը չի շրջանցել նաև ԱԱՏՄ աշխատակիցներին․ տեսչական մարմնի երկու աշխատակցի մոտ թեստերը դրական են եղել․ Աշոտ Ասատրյան

03 Ապրիլ, 2020 19:00
Հեղինակ՝ Աշոտ Ասատարյան
Կորոնավիրուսը չի շրջանցել նաև ԱԱՏՄ աշխատակիցներին․ տեսչական մարմնի երկու աշխատակցի մոտ թեստերը դրական են եղել․ Աշոտ Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այո, վիրուսը չի շրջանցել նաև օրը 24 ժամ և շաբաթը 7 օր ծառայություն իրականացնող «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին»-ի աշխատակիցներին։

Ինչպես արդեն ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը` Տեսչական մարմնի երկու աշխատակցի մոտ թեստերը դրական են եղել: Մյուս թեստավորվողների մոտ բացասական է պատասխանը, կան նաև մեկուսացված և ինքնամեկուսացած աշխատակիցներ։

Տեսչական մարմնի ղեկավարը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին իրենց կատարած ծառայության համար:

Չեմ կարող չշեշտել այն հանգամանքը, որ աշխատակիցներն առավել մոտիվացված ու առավել ուժեղ ծառայում են հատկապես այն ժամանակ, երբ հրամանատարն իրենց հետ հավասար խրամատում կռիվ է տալիս:

Այդ պատճառով ցանկանում եմ ԱԱՏՄ ամբողջ աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնել Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` իր կատարած ու դեռ կատարելիք ծառայությունների համար, օր ու գիշեր բոլորի հետ հավասար աշխատելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին