Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում բժիշկներին առաջարկել են իրենց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը․ դեղի արդյունավետությունն ապացուցված չէ

03 Ապրիլ, 2020 18:24
Մոսկվայում բժիշկներին առաջարկել են իրենց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը․ դեղի արդյունավետությունն ապացուցված չէ

Մոսկվայի ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկներին առաջարկվել է մասնակցել COVID-19-ի կանխարգելման դեղամիջոցի հետազոտությանը: Այս մասին հայտնում է bbc-ին։

Հիդրոքսիհլորոխին կոչվող դեղը օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի և մալարիայի համար։ Դրա արդյունավետությունը նոր կորոնավիրուսի դեմ չի հաստատվել: Բժիշկները զգուշացնում են բազմաթիվ կողմնակի երևույթների վտանգի մասին։

Կորոնավիրուսի կանխարգելման համար հիդրոքսիհլորոխինի հետազոտությանը մասնակցելու համար առաջարկվում է Մոսկվայի բժիշկներին գրանցվել կայքում(doc-covid.ru): Այն ստեղծվել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունի հանձնարարությամբ: 

Դեղը թողարկվում է "Իմմարդ", "Պլակվենիլ", "Հիդրոքսիխլորոխին" ապրանքանիշերով: Այն ցուցված է ռեւմատոիդ արթրիտի, մալարիայի, կարմիր գայլախտի ժամանակ:

Աղբյուրրի փոխանցմամբ՝ առողջապահության դեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրի շրջանակներում՝ բժիշկներին պետք է անվճար դեղորայք տրամադրեն կորոնավիրուսի կանխարգելման համար։

"Նման կանխարգելումից հրաժարվելու տարբերակ կա, բայց բաժանմունքի վարիչներից պահանջում են իրենց աշխատակիցներին պարտադիր կերպով գրանցվել", - ասված է ինֆեկցիոն հիվանդանոցում տիրող իրավիճակի մասին նամակում, որին ծանոթացել է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մոսկվայի առողջապահության նախարար Ալեքսեյ Խրիպունի հրամանի համաձայն՝ փորձարկումն անցկացվելու է Մոսկվայի 10 հիվանդանոցներում, այդ թվում՝ Կոմունարկայի հոսպիտալում, որը կորոնավիրուսով հիվանդներին ընդունող խոշորագույն հիվանդանոցն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին