Կարևոր իրադարձություններ

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

03 Ապրիլ, 2020 15:15
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ապրիլի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ստուգել են Անտառամուտ գյուղի մի բնակչի տան բակը։ Հայտնաբերվել է փայտանյութ, որի վերաբերյալ տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Անտառամուտ գյուղի անտառում բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ և փայտանյութը տեղափոխել է իր տան բակ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բենզասղոցը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին