Կարևոր իրադարձություններ

Հայ գործարարից կաշառք ստանալուց հետո ՌԴ-ում մեղադրանք է առաջադրվել 2 գեներալի

03 Ապրիլ, 2020 13:16
Հայ գործարարից կաշառք ստանալուց հետո ՌԴ-ում մեղադրանք է առաջադրվել 2 գեներալի

Ռուսաստանի իրավապահները մեղադրանք են առաջադրել երկրի ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտի ղեկավարի երկու տեղակալներին։ Գեներալները մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։

Գեներալներ Ալեքսանդր Կրակովսկին և Ալեքսանդր Բիրյուկովը, ինչպես նաև հատուկ կարևորության գործերով քննիչ Ալեքսանդր Բրյանցեվը ձերբակալվել են երեկ, երկրի անվտանգության ծառայության կողմից։ Քննչական խումբը միջնորդել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները կալանավորվեն մինչև հունիսի 1-ը ժամկետով։

Երեք պաշտոնյաները մեղադրվում են այն բանի համար, որ Optima Development ընկերության ղեկավար, խոշոր չափով խարդախության համար մեղադրվող Ալբերտ Խուդոյանին կալանքից տնային կալանքի տեղափոխելու համար, ենթադրաբար, ստացել են 10 մլն ռուբլի կաշառք։

Պաշտոնյաները ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։

 

Լրահոս

Դիտել ավելին