Կարևոր իրադարձություններ

Նանսենի փողոցում 20-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել

03 Ապրիլ, 2020 11:15
Նանսենի փողոցում 20-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոց թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (մոտ 20 տարեկան աղջիկ):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Լրահոս

Դիտել ավելին