Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը․ Worldometers

03 Ապրիլ, 2020 10:15
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը․ Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,015,877-ի, ինչի մասին վկայում է միջազգային վիճակագրական worldometers ծառայությունը։

Վարակվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 245 հազար։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների 10 տոկոսը բաժին է ընկնում միայն Նյու Յորք նահանգին։ Վերջին 1 օրում այնտեղ վարակման 9000 դեպք է գրանցվել։

Իտալիայում գրանցվել է վարակման 115․5 հազար, իսկ Իսպանիայում՝ 112 հազար դեպք։

Զգալի ավելացել է նաև աշխարհում մահվան ելքով դեպքերի թիվը՝ ավելի քան 53 հազար։ Մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի Իտալիան՝ 14 հազար։ Երկրորդ տեղում Իսպանիան է՝ մահվան 10 հազար դեպքով, երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 6000 դեպքով։

Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է 212,992 մարդ։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին