Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    534
    548

  • RUB

    6,88
    7,23

Կարևոր իրադարձություններ

Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում. «Հրապարակ»

03 Ապրիլ, 2020 08:19
Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Արցախից լուրեր էինք ստանում, որ 2-րդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում: Բանն այն է, որ նրան աջակցած եւ ձայների 80 տոկոսն ապահոված Սամվել Բաբայանը հնարավոր է 2-րդ փուլում չաջակցի Մայիլյանին, քանզի նա հասել է իր նպատակին՝ եւ իր կուսակցությունը խորհրդարանում 2-րդ ուժն է:

Ավելին՝ չի բացառվում, որ նա կոալիցիա կազմի Արայիկ Հարությունյանի հետ: Երեկ Մայիլյանը մեր զանգերին չպատասխանեց։ Թեեւ թիմից վստահեցնում էին, որ նման որոշում չկա, բայց Սամվել Բաբայանը հաստատեց, որ ինքն էլ ունի նման տեղեկություն, որ Մայիլյանը չի ուզում շարունակել, անգամ հայտարարություն չի արել այդ մասին:

Մայիլյանի չմասնակցելու դեպքում սահմանադրական ճգնաժամի վտանգ է ստեղծվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին