«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ ԼՂ նախագահի գրեթե հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը Երեւանում էր: Քաղաքական շրջանակներում պնդում կար, որ նա եկել է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Դուք Երեւանո՞ւմ եք՝ երեկ կեսօրին հարցրինք Արայիկ Հարությունյանին, տեղեկություն ունենք, որ երկու օր Երեւանում եք լինելու։ «Արդեն ոչ` Երեւանում չեմ, վերադարձել եմ Արցախ»: Իսկ ինչո՞ւ էիք եկել։ «Հազար ու մի գործերով, ինչ է` իրավունք չունե՞մ գալ Երեւան»:

Դե, ասում են` պետք է հանդիպեիք Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ, նման հանդիպում չի եղել»: Երեկ տեղեկություններ կային, որ Մասիս Մայիլյանը նույնպես Երեւան է եկած եղել, սակայն նա զանգերին չի պատասխանում: Երեկ նա շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին եւ հայտարարեց, որ իր որոշման մասին առաջիկայում կհայտնի, ինչը հաստատում են լուրերը, որ հնարավոր է հրաժարվի երկրորդ փուլին մասնակցելուց։