Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մասին

02 Ապրիլ, 2020 22:20
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մասին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է հնարավոր ամեն բան անել բազմաթիվ հարցերի կարգավորման համար՝ կապված հանրապետության այն քաղաքացիների հետ, որոնք ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ են հայտնվել։

Վերջին շաբաթներին անհապաղ լուծում պահանջող հարցերով օգնություն է ցուցաբերվել բազմաթիվ քաղաքացիների։

Միաժամանակ խնդրում ենք տեղեկացնել առանձին քաղաքացիների հետ կապված դեպքերի մասին (էլ․ հասցե՝ [email protected]

Մենք նաև խնդրում ենք համայնքային կազմակերպություններին կապի մեջ մնալ մեզ հետ, հեռավար ռեժիմով իրավիճակի մոնիթորինգ իրականացնել, նաև հնարավորինս աջակցել քաղաքացիներին»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ մի խումբ հայեր բողոքում էին, որ տևական ժամանակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում են, և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

 

Լրահոս

Դիտել ավելին