Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչները Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ. (լուսանկարներ)

02 Ապրիլ, 2020 20:55
ՍԱՏՄ տեսուչները Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ. (լուսանկարներ)

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոֆետներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» ապրանքանիշի 23.09.2018թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019 թվականին:

Շոկոլադապատ վաֆլիի ողջ խմբաքանակը՝ 20կգ, հանվել է իրացումից և տեղում ոչնչացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին