Կարևոր իրադարձություններ

Բուրաստանի համայնքապետը և նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով

02 Ապրիլ, 2020 20:12
Բուրաստանի համայնքապետը և նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով

Արարատի մարզի Բուրաստան համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս լուրը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է համայնքի ղեկավարը՝ Աշոտ Թարվերդյանը:

Նա նշել է, որ իր վիճակը միջին է, իսկ կնոջ վիճակը չնայած նրան, որ շաքարային դիաբետ ունի՝ դեպի լավն է գնում։ Աղջկա վիճակը լավ է։

Համայնքապետը նշել է, որ ընտանիքով կորոնավիրուսով վարակվել են իրենց բարեկամուհուց: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին