Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ. Հակոբ Կարապետյան

02 Ապրիլ, 2020 19:33
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ:

Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը եւ այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ):

Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումներ խցիկում կլինեն պարտադիր հայերեն գրություններով:

Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձիք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։

Մրցույթի մանրամասները, ինչպես նաեւ՝ փոխարինման ենթակա հասցեները https://bit.ly/39DZGyC»։

 

Լրահոս

Դիտել ավելին