Կարևոր իրադարձություններ

Որոշում է ընդունվել ոչ աշխատանքային օրերը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը ներառյալ․ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ժողովրդին

02 Ապրիլ, 2020 19:02
Որոշում է ընդունվել ոչ աշխատանքային օրերը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը ներառյալ․ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ժողովրդին

Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ պայամանավորված իրավիճակից ելնենլով արդեն երկրորդ անգամ ուղերձով դիմեց ժողովրդին։

«Վտանգը պահպանվում է, աշխարհում համավարակի գագաթնակետը դեռ չի անցել: Որոշում է ընդունվել ոչ աշխատանքային օրերը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Բնականաբար, աշխատավարձերը կպահպանվեն»,- իր ուղերձում նշել է նա:

«Կախված նրանից, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը` ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը կարող է վերանայվել եւ կրճատվել»,- հավելել է ՌԴ նախագահը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին