Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ սոցիալական աջակցության փաթեթներ է մշակել կառավարությունը․ ներկայացնում է Զարուհի Բաթոյանը

02 Ապրիլ, 2020 18:30
Ի՞նչ սոցիալական աջակցության փաթեթներ է մշակել կառավարությունը․ ներկայացնում է Զարուհի Բաթոյանը

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի ասուլիսը։ 

«Թեև մենք լավատես ենք և հույս ունենք, որ մեր գործողություններով կմեղմենք այս գործընթացը, բայց դեռ չգիտենք, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի, և որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան: Մենք գիտենք նաև, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն, մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել՝ ավելի մեծ գումար տրամադրել ավելի քի՞չ թվով մարդկանց, թե՞ քիչ գումարով օգնել շատերին: Մենք ընտրել ենք երկրորդը»,-ասաց նա:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Բաթոյանը ներկայացրեց սոցիալական աջակցության փաթեթները, որոնք մշավել են կառավարության կողմից, այս օրերին կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար:

Առաջին ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն քաղաքացիներին, ովքեր ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ը ընկած ժամանակահատվածում:Աջակցություն կարող է ստանալ աշխատանքից ազատված այն ծնողը կամ ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր, որոնց գործունեությունը սահմանափակված չէ: Ծրագրի աջակցության չափն է մինչև 100 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար:

Հաջորդ՝ վերցերոդ միջոցառումը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր աշխատել են մասնավոր հատվածում առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը անընդմեջ և ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

Մյուս՝ յոթերոդ ծրագիրը հղի կանանց համար է, շահառու կարող են դառնալ այն հղիները, ովքեր մինչև 2020 թվականի մարտի 30-ը չեն աշխատել,  ում ամուսինը եղել է գրանցված աշխատող և ազատվել է 2020 թվականի մարտի 13-ից 30-ն ընկած հատվածում: Աջակցություն կարող են ստանալ նաև միայնակ հղի կանայք, ովքեր չեն աշխատում: Աջակցության չափը կազմում է 100 հազար դրամ:

Ութերորդ ծրագիրը վերաբերում  է հյուրանոցային, հյուրատնային ծառայությունների, հանարային սննդի ոլորտի աշխատակիցներին, զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայությունների աշխատակիցներին:

Նախարարի փոխանցմամբ՝ տուժած չեն համարվում առևտրի այն ծառայությունները, որոնք վաճառում  են սննդամթերք, ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք՝ անկախ դրանց քանակից:

Ինչ վերաբերում է աջակցության չափին, նախարարը ներկայացրեց, որ եթե 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի միջին աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրանց ստացած միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափը: Գումարը չի կարող լինել նվազագույն աշխատավարձից պակաս(68 հազար դրամ) և նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավել(136 հազար դրամ):

Իններոդ ծրագիրն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստի ընթացքում: Աջակցություն կստանան այն երեխաները, որոնց ծնողները կամ ծնողներից մեկը չեն ունեցել գրանցված աշխատանք մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել  գրանցված աշխատանքի 2020 թվականի մարտի 12-ից 31 ընկած ժամանակահատվածում: 

Այս ծրագրի  շահառու է համարվում այն ընտանիքը, որը մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, կամ ընտանիքի անպահովության միավորը ցածր է 28-ից:

Յուրաքանչյուր երեխային տրամադրվելու է միանվագ 26.500 դրամի չափով գումար:

«Երբեմն նաեւ դիմում ենք մեր գործընկերների աջակցությանը, որովհեեւ շատ հաճախ հարցերը մեր լիազորությունների սահմաններում չեն, եւ այլ շրջանակի են պատկանում: Մեր համակարգում գրանցված նպաստառու քաղաքացիների թիվը 105 հազար է, նրանք մշտապես կապի մեջ են իրենց մարզպետարանների հետ եւ ուզում եմ հատուկ ընդգծել, որ փոխհամագործակցությունն այս օրերին շատ արդյունավտ է աշխատում, ինչի համար շնորհակալույուն եմ հայտնում»,-եզարափակեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին