Կարևոր իրադարձություններ

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6200-ի, վարչապետը դեռ կարանտինում է

02 Ապրիլ, 2020 16:50
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6200-ի, վարչապետը դեռ կարանտինում է

Իսրայելում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 6211-ի։ Մահվան դեպքերի թիվը 33 է։ Վարակվածների թվում է նաև երկրի առողջապահության նախարարը։ Այս մասին պաշտոնական աղբյուրներին հղումով հայտնում է տարածաշրջանի փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Վարակակիրների թվում են Իսրայելի առողջապահության նախարար 71-ամյա Յակով Լիցմանը և նրա կինը, ովքեր ուլտրա-ուղղափառ համայնքի ներկայացուցիչներ են։ Կարանտինում են նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԳՇ պետ Ավիվ Քոխավին», – նշել է Պետրոսյանը։
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին