Կարևոր իրադարձություններ

ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից

02 Ապրիլ, 2020 13:55
ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել վաղը՝ ապրիլի 3-ին սպասվող «Ուրալյան ավիաուղիների»՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է ՝ SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության կայքում՝ www.uralairlines.ru:

Դեսպանատունը Հայաստանում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ՌԴ վերադառնալու ցանկության դեպքում օգտվել այդ հնարավորությունից, քանի որ առայժմ այլ չվերթներ չեն ծրագրվում:

 

Լրահոս

Դիտել ավելին