Կարևոր իրադարձություններ

9 հիվանդանոց է մոբիլիզացվում, որից ամենամեծը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», իր վրա կվերցնի ամենամեծ բեռը. Արսեն Թորոսյան

02 Ապրիլ, 2020 13:15
9 հիվանդանոց է մոբիլիզացվում, որից ամենամեծը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», իր վրա կվերցնի ամենամեծ բեռը. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է ստեղծված վիճակն ու ձեռնարկված միջոցառումները:

Նա նշել է, որ ունենք 2 առողջացած դեպք, իսկ գնալով առողջացածների թիվը մեծանալու է:

«Պայքարի շրջանակներում 16 հյուրանոցային համալիրներում ու հանգստյան տներում կան պահվող քաղաքացիներ, որոնց մի մասը դրական թեստավորված քաղաքացիներ են, մյուսները՝ կոնտակտավորներ: Սրանք ենթադրում են բժիշկներ, մատակարարման մասնագետներ, համակարգը շատ արագ է ծավալվում, կարծես պատերազմական դրության ժամանակ, երբ նոր ուժեր են մոբիլիզացվում, մեզ մոտ էլ բժիշկներ են մոբիլիզացվում: Նաև 9 բժշկական կենտրոններ են մոբիլիզացվում, որից ամենամեծը կվերցնի իր վրա բեռը, դա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» է, որը միայն ստացիոնար մասը կվերցնի, մյուսները կշարունակեն ծառայությունները, աշխարհագրորեն հեռու են իրարից ու տարածման վտանգ չկա:

Լրիվ զրոյից այլ հիվանդանոցներ են մոբիլիզացվել, կրկին պատերազմական տրամաբանությամբ ծավալվում է մի նոր առողջապահական համակարգ, որպեսզի հիմնական համակարգը շարունակի այլ ծառայությունները մյուս հիվանդությունների գծով»,- ներկայացրել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին