Կարևոր իրադարձություններ

Ունենք երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով. ԱՆ խոսնակ

02 Ապրիլ, 2020 11:21
Ունենք երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։

Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ 33»:

 
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին