Կարևոր իրադարձություններ

Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները և՞ս կկայացվեն առցանց նիստերի միջոցով. «Ժամանակ»

02 Ապրիլ, 2020 09:27
Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները և՞ս կկայացվեն առցանց նիստերի միջոցով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանդես է եկել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:

Վարդանյանն առաջարկում է օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի «Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կայացվում են նիստերի (առկա կամ առցանց), ինչպես նաև առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով»:

Եթե ամեն ինչ գնա այս ոգով, ապա չի բացառվում, որ մի օր էլ որոշում կայացվի ԱԺ նիստերն ու որոշումները առցանց անցկացնելու և կայացնելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին