Կարևոր իրադարձություններ

Չինաստանում որևէ մեկի մտքով չէր անցնի փորձել խախտել այն կանոնները, որոնք սահմանված էին արտակարգ իրավիճակի ժամանակ․ Չինաստանում ՀՀ դեսպան

02 Ապրիլ, 2020 00:30
Չինաստանում որևէ մեկի մտքով չէր անցնի փորձել խախտել այն կանոնները, որոնք սահմանված էին արտակարգ իրավիճակի ժամանակ․ Չինաստանում ՀՀ դեսպան

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հեռավար հարցազրույցում ներկայացրել է Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

«Մոտավորապես մեկ շաբաթ հետո նախատեսվում է բացել էպիկենտրոնը՝ Ուհան քաղաքը»,- նշել է դեսպանը:

Պատասխանելով հացրին, թե ինչպե՞ս Չինաստանը հաղթահարեց կորոնավիրուսը, դեսպանն ասել է. «Խորը համոզմունք ունեմ, որ Չինաստանում այս պայքարի հիմնասյունը չինացիների պատասխանատվության և կազմակերպվածության բարձր մակարդակն էր: Որևէ մեկի մտքով չէր անցնի փորձել խախտել այն կանոնները, որոնք սահմանված էին արտակարգ իրավիճակի ժամանակ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին