Կարևոր իրադարձություններ

Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում երկու անձանց միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով և կրակոցով

01 Ապրիլ, 2020 23:34
Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում երկու անձանց միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով և կրակոցով

Երեկ՝ մարտի 31-ին, Էջմիածնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում հրազենային վնասվածք ստացած մարդ կա: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում վիճաբանություն է եղել երկու անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը ծեծի էր ենթարկել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք, նաև գազային ատրճանակից օդ էր կրակել:

Ոստիկանության Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին ոստիկանություն է ներկայացել երևանցի 34-ամյա մի տղամարդ և տվել բացատրություն, որ ինքն է իր գազային ատրճանակից օդ կրակել:

Նա ներկայացրել է գազային ատրճանակը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին