Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. վարակված քաղաքացին դեռևս 20 օր առաջ գտնվել է կարանտինում․ մարզպետ

01 Ապրիլ, 2020 22:10
Հեղինակ՝ Արարատ Գրիգորյան
Կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. վարակված քաղաքացին դեռևս 20 օր առաջ գտնվել է կարանտինում․ մարզպետ

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:

Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն:

Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները:

Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին