Նախօրեին ԱԺ-ում ընդունած աղմկահարույց օրենքները հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ու անձնական տեղեկությունների բացահայտման մասին չեն: Տեխնիկական հնարավորությունները ևս թույլ չեն տալիս դա անել: Օրենսդրական կարգավորումները գործելու են միայն արտակարգ դրության պայմաններում և նպատակ ունեն կանխել համաճարակի տարածումը: Այս մասին այսօր պարետատան ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Մեր նպատակն է, որ մեկ մարդը միջինը մեկից քիչ մարդու վարակի: Երբ մենք հասնենք այդ միջին տվյալին, ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում պիկային իրավիճակ, երբ առողջապահական համակարգի վրա լուրջ խնդիր է ծանրանում: Եվ լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների առողջության պահպանման գործում»,- ասել է նախարարը: