Կարևոր իրադարձություններ

Մեր նպատակն է, որ մեկ մարդը միջինը մեկից քիչ մարդու վարակի. Ռուստամ Բադասյան

01 Ապրիլ, 2020 17:45
Մեր նպատակն է, որ մեկ մարդը միջինը մեկից քիչ մարդու վարակի. Ռուստամ Բադասյան

Նախօրեին ԱԺ-ում ընդունած աղմկահարույց օրենքները հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ու անձնական տեղեկությունների բացահայտման մասին չեն: Տեխնիկական հնարավորությունները ևս թույլ չեն տալիս դա  անել: Օրենսդրական կարգավորումները գործելու են միայն արտակարգ դրության պայմաններում և նպատակ ունեն կանխել համաճարակի տարածումը: Այս մասին այսօր պարետատան ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Մեր նպատակն է, որ մեկ մարդը միջինը մեկից քիչ մարդու վարակի: Երբ մենք հասնենք այդ միջին տվյալին, ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում պիկային իրավիճակ, երբ առողջապահական համակարգի վրա լուրջ խնդիր է ծանրանում: Եվ լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների առողջության պահպանման գործում»,- ասել է  նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին