Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները արդեն կարող են դիմել աջակցության համար․ փոխնախարար

01 Ապրիլ, 2020 13:25
Գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները արդեն կարող են դիմել աջակցության համար․ փոխնախարար

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ եւ երրորդ ծրագրի շահառուները (գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները) արդեն կարող են դիմել աջակցության համար։ Հաստատվել են ծրագրին դիմելու կարգերը։ Աջակցության ծրագրերի համար գործում են թեժ գժեր՝ 8105 եւ 041 01-05-23 հեռախոսահամարներով։

Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսում Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը մանրամասնեց աջակցության երրորդ ծրագիրը՝ նշելով, որ այդ միջոցառումը փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն է միտված։ Միջոցառմանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտում, որոնց 2019 թվականի շրջանառությունը եղել է 24-ից 500 մլն դրամի շրջանակներում. «Որոնց մեկ եռամսյակի շրջանառությունն ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է, որոնք ունեն բարվոք հարկային ու վարկային պատմություն։ Նրանք կարող են դիմել ու ստանալ անտոկոս վարկեր։ Մենք դրանք անվանում ենք արտոնյալ վարկեր։ 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնց առաջին երկու տարվա, այսինքն՝ 24 ամիսների համար վարկը գործում է անտոկոս, վերջին մեկ տարվա համար՝ 12 տոկոս պայմանով»։ Վարկերն ունեն 6 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ վեց ամսվա ընթացքում շահառուն որևէ մարում չի անելու։ Իսկ 7-րդ ամսից սկսած հավասարաչափ մարումներ են գործելու։

Նա ընդգծեց՝ վարկը տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով եւ կարող է ծախսվել վարձակալության, աշխատավարձերի, հարկերի, հումքի, կոմունալների վճարների ուղղությամբ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին