Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ երկրներն արգելելու են մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով. «Իզվեստիա»

01 Ապրիլ, 2020 13:10
ԵԱՏՄ երկրներն արգելելու են մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով. «Իզվեստիա»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշել է արգելել ԵԱՏՄ-ից մի շարք ապրանքների արտահանումը մինչև հունիսի 30-ը, հայտնում է «Իզվեստիա»-ն: Կորոնավիրուսի պատճառով երկրները կդադարեցնեն հնդկացորենի, բրնձի, սոխի, արևածաղկի սերմերի և այլ ապրանքատեսակների արտահանումը:

 Որոշումը կայացվել է մարտի 31-ին, հայտնում է ԵՏՀ-ն: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր հետո:
 
«Արգելքի կիրառումը հնարավորություն կտա բնակչությանն ապահովել բավարար քանակությամբ նման ապրանքներով սանիտարահամաճարակային իրավիճակի սրման ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արտահանման արգելք կդրվի նաև սխտորի, շաղգամի, ձավարեղենի, ալյուրի որոշ տեսակների, հնդկաձավարի, տրոհված և չտրոհված սոյայի արտահանման վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին