Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով առաջատարն Արայիկ Հարությունյանն է. ովքեր են հաջորդում նրան

01 Ապրիլ, 2020 09:08
Արցախի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով առաջատարն Արայիկ Հարությունյանն է. ովքեր են հաջորդում նրան

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանում նախագահի 14 թեկնածուներից առավել շատ ձայներ է հավաքել «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 3610։  Ստացած ձայների քանակով երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 1278, երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը՝ 890։

 Ստացած քվեներով Արայիկ Հարությունյանն առաջատար է նաև Շահումյանի շրջանում։ Նրան է աջակցել 888 ընտրող։ Մյուս երկու թեկնածուները ստացել են համապատասխանաբար 323 և 200 ձայն։

Գիշերվա տվյալներով, ընդհանուր առմամբ, 60 հազարից ավելի մշակված քվեաթերթիկներով  33 000 ձայն ստացել է Արայիկ Հարությունյանըեւ առաջատարն է: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է  16 300 քվե, երրորդ տեղում  Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 քվե: 
Հիշեցնենք, Արցախի տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ժամը 20.00-ի դրությամբ  Արցախում ընտրություններին մասնակցել է 76471 ընտրող՝ ընտրողների 72,7 տոկոսը: 
 

Լրահոս

Դիտել ավելին