Կարևոր իրադարձություններ

Սովետական շրջանի մոդելին են վերադառնում. «Հրապարակ»

01 Ապրիլ, 2020 08:31
Սովետական շրջանի մոդելին են վերադառնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին իշխանությանը համայնքների խոշորացման ծրագրի համար մեղադրող հեղափոխականները, որոշ տեղեկություններով, պատրաստվում են համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որը գերազանցելու է 2016-ին սկսածը:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ծրագրի հիմքում սովետական շրջանի մոդելն է, երբ 11 մարզի փոխարեն շրջաններ էին՝ թվով 36: Հնարավոր է՝ կորոնավիրուսը որոշ ժամանակով հետաձգի այդ պլանը, բայց իշխանությունը, համաձայն մեր աղբյուրի, վճռական է տրամադրված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին