Կարևոր իրադարձություններ

Երբ խոսում ենք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները․ Մարիամ Փաշինյան

31 Մարտ, 2020 23:40
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
Երբ խոսում ենք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները․ Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:

Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածումը կանխելը: Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:

Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին