Կարևոր իրադարձություններ

Մոտակա օրերին տեղակայելու ենք նոր սպառազինությունը, ոչ թե հավաքակայանում, այլ արդեն մարտական դիրքերում․ Ջալալ Հարությունյան

31 Մարտ, 2020 22:35
Մոտակա օրերին տեղակայելու ենք նոր սպառազինությունը, ոչ թե հավաքակայանում, այլ արդեն մարտական դիրքերում․ Ջալալ Հարությունյան

«Պաշտպանության բանակում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ կորոնավիրուսի թափանցումը թույլ չտալու համար:Ինչ վերաբերում է ընտրություններին, նախագահի հետ պայմանավորվել ենք, թե որ ժամին պետք է զինծառայողները մասնակցեն, հստակ ժամանակացույց է սահմանվել, ժամկետները նշվել են, կա ձեռնոց, դիմակ, ալկոգել:»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

 

Խոսելով նոր սպառազինության ձեռքբերման եւ այդ իմաստով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համագործակցության մասին՝ Հարությունյանն ասաց․

«Համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, Տոնոյանի անմիջական ցուցումով է կատարվում սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութատեխնիկական մյուս միջոցների համալրումը»:

«Այսօր մենք արդեն շահագործում ենք եւ մոտակա օրերին տեղակայելու ենք նոր սպառազինությունը ոչ թե հավաքակայանում, այլ արդեն մարտական դիրքերում: Մենք պատրաստել ենք անձնակազմին»,- ընդգծեց ՊԲ հրամանատարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին