Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    533
    547

  • RUB

    6,84
    7,19

Կարևոր իրադարձություններ

Լինելով պարզապես բժիշկ ուզում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների, որ գոնե խոսեն էն բաներից ինչից հասկանում են. Վահե Տեր-Մինասյան

31 Մարտ, 2020 20:55
Հեղինակ՝ Վահե Տեր-Մինասյան
Լինելով պարզապես բժիշկ ուզում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների, որ գոնե խոսեն էն բաներից ինչից հասկանում են. Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ, հեռուստահաղորդավար Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հա հենց էլ քաղաքականացնում եմ կամ справочка

Լինելով պարզապես բժիշկ ուզում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների, որ կամ հնարավորինս քիչ խոսեն (դե մի 3 տարի մնաց) կամ գոնե խոսեն էն բաներից ինչից հասկանում են։Հատկապես, երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտին։ Թե չէ պարզվում է, որ մարդիկ իզուր են երկար տարիներ լուրջ մասնագիտական կրթություն ստացել – կարելի էր դառնալ "դեպուտատ" ու 5 րոպեում դառնալ "սուպերմասնագետ"։

Ի դեպ, պատգամավոր դառնալ ինքս նպաստել եմ, իմ ընտրությամբ, բայց հաստատ կոնկրետ ոմանց այս դիրքում չեմ պատկերացրել։

Եվս մի խորհուրդ – հաջորդ անգամ էտ մանդատը թափահարելիս մի հատ փորձեք հիշել թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար...

Եվ վերջապես, երբ հաջորդ անգամ կխոսեք համամասնական ընտրակարգից ու պրոֆեսիոնալ պառլամենտից՝ մի պահ փորձեք գնահատել Ձեր պրոֆեսիոնալիզմի և ընդհանրապես մակարդակը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին