Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը. Տիգրան Ավինյան

31 Մարտ, 2020 20:15
Քննարկվում է կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը. Տիգրան Ավինյան

Այսօր՝ մարտի 31-ն, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամումլի ասուլիսը։

«Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը»,- ասուլիսի ընթացքում նշեց Ավինյանը։

«Այս փուլում փորձում ենք նաև հասկանալ, որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որ թեստերը ավտոմատացված ռեժիմով իրականացվեն: Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել»,- հավելել է պարետը։
 
 

Լրահոս

Դիտել ավելին