Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ավարտել բոլոր աշխատանքները, որպեսզի վաղվանից շահառուները կարողանան օգտվել կառավարության հակաճգնաժամային փաթեթներից

31 Մարտ, 2020 19:46
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ավարտել բոլոր աշխատանքները, որպեսզի վաղվանից շահառուները կարողանան օգտվել կառավարության հակաճգնաժամային փաթեթներից

Այսօր՝ մարտի 31-ն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել օժանդակության գործիքակազմերին և հետագա գործողություններին:

Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են նաև սոցիալական առանձին խմբերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա պատրաստել գործողությունների հստակ քայլեր և միջոցառումներ, որոնք կառավարության որոշումների տեսքով կյանքի կկոչվեն:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները, որպեսզի վաղվանից կառավարության հակաճգնաժամային փաթեթների մի մասից, ինչպես հայտարարվել էր գործադիրի մարտի 26-ի նիստում, շահառուները կարողանան օգտվել:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

 

 

Լրահոս

Դիտել ավելին