Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    533
    547

  • RUB

    6,84
    7,19

Կարևոր իրադարձություններ

Թքած ունենալու նուրբ արվեստը․ Իվետա Տոնոյան

31 Մարտ, 2020 19:35
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
Թքած ունենալու նուրբ արվեստը․ Իվետա Տոնոյան

ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թքած ունենալու նուրբ արվեստը...

Իշխանությունն այսօր շատ ցցուն կերպով ցույց տվեց , որ խորապես թքած ունի թե՛ պառլամենտարիզմի գաղափարի, թե՛ խորհրդարանական կառավարման երկիր ունենալու գաղափարի վրա: Այլ կերպ չեմ կարող բնորոշել այսօր խորհրդարանում ծավալված իրադարձությունները:

Աղմկահարույց օրինագծի քվեարկության տապալումից հետո գործադիրը որոշում է կայացնում արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի մասին խորհրդարանական ընդդիմությունը տեղեկացվում է նիստի մեկնարկին գրեթե զուգահեռ:

Եթե ի սկզբանե իշխանությունների համար կյանքի ու մահվան հարց էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծի անցկացումը, թո՛ղ բարի լինեին և ապահովեին իշխանական «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորի ներկայությունը , ոչ թե հետո «Сам себе режиссер»-ի սկզբունքով արտահերթ նիստ հրավիրեին, անցկացնեին ցանկալի օրինագծերն ու խորհրդարանական ամբիթնից հոխորտային, թե ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը:

Այո՛, գլխավոր քաղաքական ինստիտուտի նկատմամբ նման քամահրական վերաբերմունքի դեպքում մենք չենք պատրաստվում մաս դառնալ այս շոուին: Հասկանում ենք, որ երկրում արտակարգ դրություն է, և այս դեպքում իշխանությունը պետք է դրսևորի արտակարգ գիտելիքներ և ունակություններ վիճակը շտկելու համար, ոչ թե առաջնորդվի արտակարգ ամենաթողության սինդրոմով և հանդես գա ցանկացած գնով ուզածին հասնելու երեխայական գործելաոճով»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին