Կարևոր իրադարձություններ

Գիտակցում ենք, որ արտակարգ դրության ընթացքը շատ քաղաքացիները համար ֆորսմաժորային իրավիճակ է․ Տիգրան Ավինյանը՝ կոմունալ վճարումների մասին

31 Մարտ, 2020 18:38
Գիտակցում ենք, որ արտակարգ դրության ընթացքը շատ քաղաքացիները համար ֆորսմաժորային իրավիճակ է․ Տիգրան Ավինյանը՝ կոմունալ վճարումների մասին

Այսօր՝ մարտի 31-ն, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամումլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում լրագրողի այն հարցին, թե՞ եթե արտակարգ դրության ժամանակ հնարավորություն կա կոմունալ վճարումներ չիրականացնելու, ապա հետագայում այդ վճարումներն ինչպես են բաշխվելու եւ հանրությունն ինչպիսի լուծում է տեսնելու, Ավինյանը պատասխանեց։

«Համոզված եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀԷՑ»-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Վեոլիա Ջրի» հետ քննարկումներ է ունեցել: Կարծում եմ՝ ինչ-որ բանաձեւով լուծումներ կտրվեն եւ պետք է սպասենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արձագանքին: Գիտակցում ենք, որ արտակարգ դրության ընթացքը շատ քաղաքացիները համար ֆորսմաժորային իրավիճակ է, եւ եթե մենք սահմանափակել ենք նրանց տեղաշարժը, ապա նրանք կդժվարանան կոմունալ վճարումներն իրականացնել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին