Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն չընդունեց հեռախոսազանգերը ֆիքսելու մասին կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը

31 Մարտ, 2020 14:50
ԱԺ-ն չընդունեց հեռախոսազանգերը ֆիքսելու մասին կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը

ԱԺ-ն այսօր թեժ քննարկումից հետո չի ընդունել կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը: Խոսքը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքներում լրացումներ կատարելու նախագծի մասին է, որով առաջարկվում էր արտակարգ դրության ժամանակ ամրագրել քաղաքացիների հեռախոսազանգերը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում նրանց տեղադիրքն ու շփման շրջանակը պարզելու նպատակով:

Ընդդիմությունն այն կարծիքն է հայտնել, որ այս նախագիծը ոչնչով չի նպաստելու հարցի լուծմանը, ավելին` սահմանափակելու է քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, հետևաբար չի մասնակցել քվեարկությանը:
 

Լրահոս

Դիտել ավելին