Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք․ Տավուշի մարզպետ

31 Մարտ, 2020 14:23
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք․ Տավուշի մարզպետ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում։
Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում»,- գրել է Հայկ Չոբանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին