Կարևոր իրադարձություններ

Պաշտոնական տվյալներով` մինչ այս Իտալիայում գտնվող մեկ հայ է վարակվել կորոնավիրուսով․ փոխնախարար

31 Մարտ, 2020 13:37
Պաշտոնական տվյալներով` մինչ այս Իտալիայում գտնվող մեկ հայ է վարակվել կորոնավիրուսով․ փոխնախարար

Պաշտոնական տվյալների համաձայն` Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում, որտեղ կորոնավիրուսը լայն տարածում է ստացել, կորոնավիրուսով վարակված միայն մեկ ՀՀ քաղաքացի կա, որը գտնվում է Իտալիայում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Պաշտոնական տվյալներով` մինչ այս Իտալիայում գտնվող մեկ հայ է վարակվել կորոնավիրուսով։ Նա արդեն բուժվել է եւ հիմա քայլեր են արվում նրա` ՀՀ վերադառնալու ուղղությամբ»,- նշեց Ադոնցը։

 

Լրահոս

Դիտել ավելին