Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները գերեզմաններից ծաղկեպսակ գողացողների են բռնել

31 Մարտ, 2020 13:00
Ոստիկանները գերեզմաններից ծաղկեպսակ գողացողների են բռնել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 30-ին՝ ժամը 15.00-ին, մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57 և 42 տարեկան երկու տղամարդու:

Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ հունվարի 11-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական գերեզմանատան գերեզմաններից գողացել են ծաղկեպսակներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին