Կարևոր իրադարձություններ

Հեռախոսային խոսակցությունները ֆիքսելու օրինագծը փոփոխվել է

31 Մարտ, 2020 12:20
Հեռախոսային խոսակցությունները ֆիքսելու օրինագծը փոփոխվել է

Արտակարգ ռեժիմի պայմաններում մարդկանց միջև հեռախոսային զրույցները ֆիքսելու նախագիծը փոփոխվել է Ազգային ժողովում երկրորդ ընթերցումից առաջ։ Այս մասին այսօր նախագիծը ներկայացնելիս ասաց արդաարդատության նախարարը։ Նա նշեց, որ դրանցից որոշ կարգավորումներ են հանվել։

Նա ասաց, որ մասնավորապես որոշվել է, որ պետք է հանվի հեռախոսազրույցների ավարտի մասին տեղեկատվության հավաքումը, այսինքն՝ փաստացի հնարավոր չի լինելու պարզել զրույցների տևողությունները, իսկ արտակարգ դրության ավարտից հետո, ըստ Բադասյանի, մեկ ամսում բոլոր տվյալները պետք է ոչնչացվեն։

Ավելին, ըստ Բադասյանի, այս տվյալները գաղտնի պետք է պահեն նաև այն կազմակերպությունները և գերատեսչությունները, որոնք աշխատելու են այդ տվյալների հետ։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին